23:35  ,  30 մայիսի, 2021

Եվրո-2020․ Իտալիայի հավաքականի հայտացուցակը

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ներկայացրել է թիմի ընդլայնված կազմը Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի (Եվրո-2020) համար, հաղորդում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։ 28 ֆուտբոլիստից վերջնական հայտացուցակում կլինի 26-ը։

Դարպասապահներ․ Ջանլուիջի Դոնարումա («Միլան»), Սալվատորե Սիրիգու («Տորինո»), Ալեքս Մերետ («Նապոլի»)։

Պաշտպաններ․ Լեոնարդո Բոնուչի, Ջորջո Կիելինի (երկուսն էլ՝ «Յուվենտուս»), Ֆրանչեսկո Աչերբի («Լացիո»), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»), Ջովանի Դի Լորենցո («Նապոլի»), Էմերսոն («Չելսի»), Ալեսանդրո Ֆլորենցի (ՊՍԺ), Ջանլուկա Մանչինի, Լեոնարդո Սպինացոլա (երկուսն էլ՝ «Ռոմա»), Ռաֆայել Տոլոի («Ատալանտա»)։

Կիսապաշտպաններ․ Նիկոլո Բարելա, Ստեֆանո Սենսի (երկուսն էլ՝ «Ինտեր»), Բրայան Կրիստանտե, Լորենցո Պելեգրինի (երկուսն էլ՝ «Ռոմա»), Մանուել Լոկատելի («Սասուոլո»), Մատեո Պեսինա («Ատալանտա»), Մարկո Վերատի (ՊՍԺ), Ժորժինյո («Չելսի»)։

Հարձակվողներ․ Ֆեդերիկո Բեռնարդեսկի, Ֆեդերիկո Կիեզա (երկուսն էլ՝ «Յուվենտուս»), Անդրեա Բելոտի («Տորինո»), Չիրո Իմոբիլե («Լացիո»), Լորենցո Ինսինիե, Մատեո Պոլիտանո (երկուսն էլ «Նապոլի»), Դոմենիկո Բեռարդի («Սասուոլո»)։

Եվրո-2020-ի խմբային փուլում Իտալիայի հավաքականի մրցակիցները կլինեն Թուրքիան, Շվեյցարիան ու Ուելսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով