21:23  ,  22 մայիսի, 2021

«Ալաշկերտը» հաղթեց «Արարատ–Արմենիային», «Ուրարտուն»՝ «Արարատին»

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում տեղի ունեցան նախորդ տուրերից տեղափոխված երկու հանդիպումներ։

Չեմպիոն «Արարատ–Արմենիան» 10–րդ տուրի խաղում մրցեց «Ալաշկերտի» հետ եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։

«Ալաշկերտը» (22 խաղ) 40 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Նոայից» (23 խաղ)։ «Արարատ–Արմենիան» (23 խաղ) երրորդն է՝  38 միավոր։

Նույնքան միավոր ունի նաեւ չորրորդ տեղում ընթացող «Ուրարտուն» (23 խաղ), որը 15–րդ տուրի խաղում 2։0 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ։ 22 հանդիպում անցկացրած «Արարատն» ունի 37 միավոր։

Հայաստանի առաջնություն, 10-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ»՝ 1։2

Խունիոր Բուենո, 45+1 – Վանգու Գոմե, 14, Տարոն Ոսկանյան, 90+3

15-րդ տուր

«Ուրարտու» - «Արարատ»՝ 2։0

Վադիմ Պարամոնով, 33, Կարեն Մելքոնյան, 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում