19:49  ,  7 մայիսի, 2021

Մադրիդ. Նադալը պարտվեց Զվերեւին

Մադրիդի «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչում Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը պայքարից դուրս թողեց աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալին։ Աշխարհի 6–րդ ռակետն առավելության հասավ 6։4, 6։4 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 45 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար Զվերեւը կմրցի ավստրիացի Դոմինիկ Տիմի հետ, որը 3:6, 6:3, 6:4 հաշվով պարտության է մատնել ամերիկացի Ջոն Իսներին։

Մադրիդի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,6 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով