ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղերի արդյունքում կազմված խորհրդանշական հավաքականը: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» 3:2 հաշվով հաղթած իտալական «Ռոման» ունի 5 ներկայացուցիչ:
Դարպասապահ. Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»):
Պաշտպաններ. Ռիկ Կարսդորպ («Ռոմա»), Պաբլո Մարի («Արսենալ»), Ռաուլ Ալբիոլ («Վիլյառեալ»), Կիրան Տիրնի («Արսենալ»):
Կիսապաշտպաններ. Բրայան Կրիստանտե («Ռոմա»), Լորենցո Պելեգրինի («Ռոմա»), Պեդրո («Ռոմա»), Բակայո Սակա («Արսենալ»):
Հարձակվողներ. Էդին Ջեկո («Ռոմա»), Էդինսոն Կավանի («Մանչեսթեր Յունայթեդ»):
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում առանց փոխարինման էր խաղացել իր նախկին թիմի դեմ։ 32-ամյա Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է եկել 18 ամիս (2016-2018-ը) և նվաճել 3 տիտղոս, այդ թվում՝ 2017-ին դառնալով Եվրոպայի լիգայի հաղթող:
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» 2 խաղերի արդյունքում պայքարից դուրս էր թողել «Ռոմային» (6:2, 2:3), իսկ իսպանական «Վիլյառեալը» հաղթել էր Լոնդոնի «Արսենալին» (2:1, 0:0): «Վիլյառեալը» պատմության մեջ առաջին անգամ կխաղա եվրագավաթների եզրափակիչում:
Команда недели #ЛигаЕвропы!
— УЕФА (@UEFAcom_ru) May 7, 2021
Лучшие из лучших по итогам ответных матчей 1/2 финала pic.twitter.com/s6AadGyzqS
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:08 , 12 սեպտեմբերի 
02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի