16:17  ,  17 մարտի, 2012

Մովսիսյանը սկիզբ դրեց «Կրասնոդարի» հաղթանակին

Ռուսաստանի առաջնության Բ խմբում հանդես եկող «Կրասնոդարը» 35-րդ տուրում 2:1 հաշվով առավելության հասավ Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» նկատմամբ:

49-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը դիպուկ իրացրեց 11 մետրանոցը՝ բացելով խաղի հաշիվը: 52-րդ րոպեին «Վոլգայի» կիսապաշտպան Շոթա Բիբիլովը հավասարեցրեց հաշիվը, սակայն 69-րդ րոպեին «Կրասնոդարի» բելառուս պաշտպան Ալեքսանդր Մարտինովիչը կրկին առաջ մղեց հյուրերին՝ ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիվը: 

Յուրա Մովսիսյանը կրասնոդարցիների մեկնարկային կազմում էր եւ մասնակցեց ամբողջ հանդիպմանը: 
Նշենք, որ ռուսական Sports.ru հեղինակավոր կայքը Յուրա Մովսիյանի եւ Ալեքսանդր Մարտինովիչի խաղը գնահատել է 6.5 միավոր՝ ճանաչելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստներ:

«Կրասնոդարը» 48 միավորով Բ խմբի առաջատարն է: 

Ռուսաստանի առաջնություն. 35-րդ տուր

Բ խումբ

«Վոլգա» - «Կրասնոդար»՝ 1:2

Բիբիլով 52 – Մովսիսյան 49 (11մ.), Մարտինովիչ, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English