Ռուսաստանի առաջնության Բ խմբում հանդես եկող «Կրասնոդարը» 35-րդ տուրում 2:1 հաշվով առավելության հասավ Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» նկատմամբ:
49-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը դիպուկ իրացրեց 11 մետրանոցը՝ բացելով խաղի հաշիվը: 52-րդ րոպեին «Վոլգայի» կիսապաշտպան Շոթա Բիբիլովը հավասարեցրեց հաշիվը, սակայն 69-րդ րոպեին «Կրասնոդարի» բելառուս պաշտպան Ալեքսանդր Մարտինովիչը կրկին առաջ մղեց հյուրերին՝ ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:
Յուրա Մովսիսյանը կրասնոդարցիների մեկնարկային կազմում էր եւ մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Նշենք, որ ռուսական Sports.ru հեղինակավոր կայքը Յուրա Մովսիյանի եւ Ալեքսանդր Մարտինովիչի խաղը գնահատել է 6.5 միավոր՝ ճանաչելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստներ:
«Կրասնոդարը» 48 միավորով Բ խմբի առաջատարն է:
Ռուսաստանի առաջնություն. 35-րդ տուր
Բ խումբ
«Վոլգա» - «Կրասնոդար»՝ 1:2
Բիբիլով 52 – Մովսիսյան 49 (11մ.), Մարտինովիչ, 69
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում