22:16  ,  19 ապրիլի, 2021

«Ուրարտու» - «Փյունիկ». Մարզիչների կարծիքները

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 11-րդ տուրից հետաձգված հանդիպումից հետո «Ուրարտուն» գլխավորող Տիգրան Եսայանն ու «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղա ասուլիսում պատասխանել են լրագրողների հարցերին:

Այդ խաղում «Փյունիկն» արտագնա հաղթանակ էր տարել նվազագույն հաշվով: Հյուրերի հաղթական գոլն առաջին խաղակեսում հակագրոհի արդյունքում խփել էր բրազիլացի կիսապաշտպան Հիգոր Լեիտեն, որը գոլի հեղինակ դարձավ երկրորդ խաղում անընդմեջ։

«Ուրարտուն» (16 խաղ) 24 միավորով 5-րդն է, իսկ «Փյունիկը» (18 խաղ) 21 միավորով բարձրացավ 7-րդ տեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում