16:52  ,  15 ապրիլի, 2021

«Արարատ-Արմենիան» հաղթեց «Շիրակին»

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 20-րդ տուրում «Արարատ-Արմենիան» Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում ընդունեց Գյումրիի «Շիրակին» և հաղթեց 2:1 հաշվով: Խաղի սկզբնամասում դաշտի տերերից աչքի ընկան նիգերիացի Յուսուֆ Օտուբանջոն ու Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, իսկ գյումրեցիների կազմում հաշիվը 72-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով կրճատեց սերբ կիսապաշտպան Իգոր Ստանոևիչը:

Սա Հայաստանի գործող չեմպիոնի առաջին հաղթանակն էր թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Անատոլի Բայդաչնիի գլխավորությամբ:

Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» (16 խաղ) վաստակեց 28 միավոր և հավասարվեց երկրորդ տեղում գտնվող Երևանի «Արարատին» (15 խաղ): 17 հանդիպում անցկացրած «Շիրակն» 9 միավորով վերջին տեղում է:

Հայաստանի առաջնություն, 20-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Շիրակ»՝ 2:1

Յուսուֆ Օտուբանջո, 10, Ալեքսանդր Կարապետյան, 16 – Իգոր Ստանոևիչ, 71 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում