14:17  ,  12 ապրիլի, 2021

Ծանրամարտի Հայաստանի թիմի դիմավորումը «Զվարթնոցում» (ուղիղ, ֆոտո)

Մոսկվայում ավարտված ծանրամատի Եվրոպայի առաջնությունում հաջող մասնակցությունից հետո Հայաստանի հավաքականն ապրիլի 12-ին վերադարձավ հայրենիք: NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում «Զվարթնոց» օդանավակայանից:

14 ծանրորդով մրցավայր մեկնած Հայաստանի հավաքականը երկամատի մեդալային հաշվարկում գրավել էր երրորդ տեղը։ Փաշիկ Ալավերդյանի գլխավորած թիմը նվաճեց 2 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալներ:

Հիշեցնենք, որ Մոսկվայում Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկամարտում նվաճել են Կարեն Ավագյանը (89 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ) եւ Գոռ Մինասյանը (+109) դարձել են Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+109) նվաճել են բրոնզե մեդալ: Իզաբելլա Յայլյանը (55 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) եւ Արփինե Դալալյանը (+87 կգ) գրավել են չորրորդ տեղը, Տաթեւ Հակոբյանը (87 կգ) զբաղեցրել է 9-րդ տեղը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) զրո էին ստացել հրում վարժությունում:

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում