15:10  ,  29 հոկտեմբերի, 2026

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կոմպանին ուղեղաթաղանթի հետ կապված խնդիր ունի

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» բելգիացի գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին մի քանի օրվա հետազոտումներից եւ բուժումից հետո դուրս է գրվել հիվանդանոցից եւ կանցնի համապատասխան վերականգնողական փուլ։ Այդ մասին հայտնել է «Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը, փոխանցում է Bayern & Germany-ն։

40-ամյա մասնագետի մոտ ախտորոշվել է ուղեղաթաղանթի գրգռվածություն, որի հետեւանքով էլ Կոմպանին մի քանի օր առաջ մարզման ժամանակ կորցրել էր գիտակցությունը։ Այն ուղեկցվել էր մկանային ջղաձգումներով։

Առայժմ հայտնի չէ, թե երբ Կոմպանին կվերադառնա աշխատանքի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news