Լոնդոնի «Տոտենհեմը» չկարողացավ հաղթահարել ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի արգելքը:
Պատասխան խաղում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը լրացուցիչ ժամանակում 0:3 հաշվով պարտվեց Զագրեբի «Դինամոյին» և լքեց պայքարը:
Առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել էր անգլիական ակումբը, իսկ Զագրեբում տեղի ունեցած պատասխան մրցավեճում նույն հաշվով ուժեղ գտնվեց Խորվաթիայի չեմպիոնը: Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ դաշտի տերերը խփեցին ևս մեկ գոլ: «Դինամոյի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ խորվաթ հարձակվող Միսլավ Օրշիչը:
Ավելի վաղ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր էին նվաճել նաև իտալական «Ռոման», անգլիական «Արսենալը» և իսպանական «Գրանադան»: Վիճակահանությունը տեղի կունենա մարտի 19-ին:
Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 3:0 (առաջին հանդիպում՝ 0:2) (տեսանյութ)
Միսլավ Օրշիչ, 62, 83, 106
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում