23:52  ,  18 մարտի, 2021

Եվրոպայի լիգա. «Ռոման», «Արսենալը» և «Գրանադան» քառորդ եզրափակիչում են (տեսանյութ)

Իտալական «Ռոման», անգլիական «Արսենալը» և իսպանական «Գրանադան» նվաճեցին ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր:

1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ռոման» իսպանացի հարձակվող Բորխա Մայորալի դուբլի շնորհիվ հյուրընկալվելիս 2:1 հաշվով պարտության մատնեց ուկրաինական «Շախտյորին», որին առաջին խաղում հաղթել էր 3:0 հաշվով: 2010-2013-ը «Շախտյորում» խաղացած Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց թողեց հանդիպումը: 

«Արսենալը» 2 խաղերի արդյունքում պայքարից դուրս թողեց հունական «Օլիմպիակոսին», իսկ «Գրանադան»՝ նորվեգական «Մոլդեին»: Պատասխան խաղում լոնդոնյան ակումբը տնային պարտություն կրեց նվազագույն հաշվով, սակայն հաջորդ փուլ դուրս եկավ հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթանակի շնորհիվ: Առաջին խաղում 2 անպատասխան գոլ խփած «Գրանադան» հյուրընկալվելիս պարտվեց 1:2 հաշվով:

Լոնդոնի «Տոտենհեմի» և Զագրեբի «Դինամոյի» միջև հանդիպումը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ: Առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել էր անգլիական թիմը, իսկ Զագրեբում ընթացող պատասխան մրցավեճում նույն հաշվով ուժեղ գտնվեց խորվաթական ակումբը:

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչպատասխան խաղեր

«Շախտյոր» (Ուկրաինա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 1:2 (առաջին հանդիպում՝ 0:3) (տեսանյութ)

Ջունիոր Մորաես, 56 – Բորխա Մայորալ, 48, 72

«Արսենալ» (Անգլիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 0:1 (առաջին հանդիպում՝ 3:1) (տեսանյութ)

Յուսեֆ ԷԼ Արաբի, 51

Հեռացում՝ Օուսեյնու Բա, 82 («Օլիմպիակոս»)

«Մոլդե» (Նորվեգիա) - «Գրանադա» (Իսպանիա)՝ 2:1 (առաջին հանդիպում՝ 0:2) (տեսանյութ)

Խեսուս Վալյեխո, 29 (ինքնագոլ), Էրիկ Հեստեդ, 90 (11մ) – Ռոբերտո Սոլդադո, 72

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 2:0 (առաջին հանդիպում՝ 0:2)

Միսլավ Օրշիչ, 62, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով