Մադրիդի «Ռեալն» ու անգլիական «Մանչեսթեր Սիթին» նվաճեցին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր:
1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ռեալը» տանը 3:1 հաշվով հաղթեց իտալական «Ատալանտային», իսկ «Մանչեսթեր Սիթին» ուժեղ գտնվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»՝ 2:0: «Մանչեսթեր Սիթի» - «Բորուսիա» հանդիպումն անցկացվեց չեզոք դաշտում՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ռեալը» հաղթել էր 1:0 հաշվով, իսկ «Մանչեսթեր Սիթին» խփել էր 2 անպատասխան գոլ:
Ավելի վաղ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր էին նվաճել ֆրանսիական ՊՍԺ-ն, Դորտմունդի «Բորուսիան», պորտուգալական «Պորտուն» ու անգլիական «Լիվերպուլը»: Վերջին 2 մասնակիցները հայտնի կդառնան մարտի 17-ին:
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպումներ
«Ռեալ» (Իսպանիա) - «Ատալանտա» (Իտալիա)՝ 3:1 (առաջին հանդիպում՝ 1:0) (տեսանյութ)
Քարիմ Բենզեմա, 34, Սերխիո Ռամոս, 60 (11մ), Մարկո Ասենսիո, 85 – Լուիս Մուրիել, 83
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա)՝ 2:0 (առաջին հանդիպում՝ 2:0) (տեսանյութ)
Կևին Դե Բրույնե, 12, Իլկայ Գյունդոգան, 18
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում