Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Սիթին» ու «Ռեալը» քառորդ եզրափակիչում են

01:51   17 մարտի, 2021

Մադրիդի «Ռեալն» ու անգլիական «Մանչեսթեր Սիթին» նվաճեցին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր:

1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ռեալը» տանը 3:1 հաշվով հաղթեց իտալական «Ատալանտային», իսկ «Մանչեսթեր Սիթին» ուժեղ գտնվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»՝ 2:0: «Մանչեսթեր Սիթի» - «Բորուսիա» հանդիպումն անցկացվեց չեզոք դաշտում՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ռեալը» հաղթել էր 1:0 հաշվով, իսկ «Մանչեսթեր Սիթին» խփել էր 2 անպատասխան գոլ:

Ավելի վաղ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր էին նվաճել ֆրանսիական ՊՍԺ-ն, Դորտմունդի «Բորուսիան», պորտուգալական «Պորտուն» ու անգլիական «Լիվերպուլը»: Վերջին 2 մասնակիցները հայտնի կդառնան մարտի 17-ին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպումներ

«Ռեալ» (Իսպանիա) - «Ատալանտա» (Իտալիա)՝ 3:1 (առաջին հանդիպում՝ 1:0) (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 34, Սերխիո Ռամոս, 60 (11մ), Մարկո Ասենսիո, 85 – Լուիս Մուրիել, 83

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա)՝ 2:0 (առաջին հանդիպում՝ 2:0) (տեսանյութ)

Կևին Դե Բրույնե, 12, Իլկայ Գյունդոգան, 18



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։