01:42  ,  3 մարտի, 2021

Սանչոյի գոլը «Բորուսիային» դուրս բերեց կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Դորտմունդի «Բորուսիան» դուրս եկավ Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ Խորվաթ Էդին Տերզիչի գլխավորած թիմը հյուրընկալվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» եւ հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։

Դորտմունդյան ակումբի միակ գոլը խփեց Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն։

Գերմանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Բորուսիա Մ» - «Բորուսիա Դ»՝ 0։1 (տեսանյութ)

Ջեյդոն Սանչո, 66

Հեռացում՝  Մահմուդ Դահուդ, («Բորուսիա Դ․»), 90+3, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով