23:22  ,  3 փետրվարի, 2021

«ՌԲ Լայպցիգն» ու «Վոլֆսբուրգը» դուրս եկան 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «ՌԲ Լայպցիգը» հյուրընկալեց «Բոխումին» եւ առավելության հասավ 4։0 հաշվով՝ դուրս գալով հաջորդ փուլ։

Քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեց նաեւ «Վոլֆսբուրգը», որը տանը մրցեց «Շալկեի» հետ եւ հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։

Գերմանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«ՌԲ Լայպցիգ» - «Բոխում»՝ 4։0 (տեսանյութ)

Ամադու Այդարա, 10, Մարսել Զաբիտցեր, 45+1, 11մ, Յուսուֆ Պոուլսեն, 66, 75

«Վոլֆսբուրգ» - «Շալկե»՝ 1։0

Վաուտեր Վեգորստ, 40

Չիրացրած 11մ՝ Վաուտեր Վեգորստ, 40

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով