Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային» է միացել 26-ամյա կիսապաշտպան Հերադի Ռաշիդին (Կոնգո), հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հերադին հանդես է եկել շվեդական «Ակրոպոլիս», «Դալկուրդ», «Սիրիանսկա» և այլ ակումբներում:
Մինչև «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը խաղացել է շվեդական ԱԻԿ-ում, որի կազմում 2018 թվականին դարձել է Շվեդիայի չեմպիոն:
Ավելի վաղ «Արարատ-Արմենիան» պայմանագիր էր կնքել նաև Երևանի «Նոայի» ու Մոլդովայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դանու Սպատարուի, ուկրաինական «Լվովի» 23-ամյա ուկրաինացի պաշտպան Եգոր Կլիմենչուկի ու «Գանձասար-Կապանի» նախկին պաշտպան Դավիթ Տերտերյանի հետ: Այս ձմռանը երևանյան ակումբից հեռացել են Կաբո Վերդեի հավաքականի կիսապաշտպան Մաիլսոն Լիման, նիգերիացի հարձակվող Լուիս Օգանան, Հայիթին հավաքականի պաշտպան Ալեքս Ջունիորը, Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Արթուր Դանիելյանը: 22-ամյա Դանիելյանը միացել է Երևանի «Արարատին»:
Հերադի Ռաշիդին՝«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ. Նոր Տրանսֆեր #WelcomeRashidi ◽️Ուրախ ենք տեղեկացնել, որ ակումբին է...
Опубликовано FC Ararat-Armenia Пятница, 22 января 2021 г.
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:06 , 11 սեպտեմբերի
12:55 , 11 սեպտեմբերի 
12:20 , 11 սեպտեմբերի
11:36 , 11 սեպտեմբերի
11:02 , 11 սեպտեմբերի
10:37 , 11 սեպտեմբերի 
10:16 , 11 սեպտեմբերի
09:54 , 11 սեպտեմբերի
09:07 , 11 սեպտեմբերի 
00:58 , 11 սեպտեմբերի