Երևանի «Արարատի» կազմը համալրել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Արթուր Դանիելյանը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մրցաշրջանի առաջին հատվածում 22-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս «Արարատ-Արմենիայում», որի կազմում մասնակցել է Հայաստանի առաջնության 22 հանդիպման:
Ուկրաինայում ծնված Դանիելյանը նախկինում խաղացել է նաև Դոնեցկի «Մետալուրգի» մանկապատանեկան թիմերում, ինչպես նաև Կամենսոկեի «Ստալի» կազմում հանդես է Ուկրաինայի Պրեմիեր լիգայում:
«Շատ լավ տպավորություններով եմ միանում «Արարատին»: Շատ լավ թիմ է և շատ լավ մթնոլորտ է տիրում այստեղ: Ծանոթ եմ տղաների հետ, ծանոթացա նաև մարզիչների հետ: Գիտեմ, որ «Արարատը» հավակնոտ թիմ է, չեմպիոն դառնալու նպատակ ունի: Կարծում եմ, որ թիմը կարող է հասնել այդ նպատակին»,- ասել է Արթուր Դանիելյանը:
«Արթուր Դանիելյանն «Արարատը» համալրել է երկկողմանի ցանկությամբ։ Ուրախ եմ, որ Արթուր Դանիելյանն այս պահից սկսած «Արարատի» ֆուտբոլիստ է և հույս ունեմ, որ կկարողանա օգնել գրանցել այն արդյունքները, ինչի համար թիմը պայքարում է»,- նշել է «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:09 , 11 սեպտեմբերի 
16:30 , 11 սեպտեմբերի
15:50 , 11 սեպտեմբերի
14:56 , 11 սեպտեմբերի
14:03 , 11 սեպտեմբերի
13:06 , 11 սեպտեմբերի
12:55 , 11 սեպտեմբերի 
12:20 , 11 սեպտեմբերի
11:36 , 11 սեպտեմբերի
11:02 , 11 սեպտեմբերի