Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» կազմը համալրել է պաշտպան Դավիթ Տերտերյանը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
23-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբն էր «Գանձասար-Կապան», որի կազմում նա դարձել է Հայաստանի գավաթակիր: Տերտերյանը «Փյունիկ» սան է, և հանդես է եկել նաև երևանյան ակումբի կազմում:
Ավելի վաղ «Արարատ-Արմենիան» պայմանագիր էր կնքել նաև Երևանի «Նոայի» ու Մոլդովայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դանու Սպատարուի ու ուկրաինական «Լվովի» 23-ամյա ուկրաինացի պաշտպան Եգոր Կլիմենչուկի հետ: Այս ձմռանը երևանյան ակումբից հեռացել են Կաբո Վերդեի հավաքականի կիսապաշտպան Մաիլսոն Լիման, նիգերիացի հարձակվող Լուիս Օգանան, Հայիթին հավաքականի պաշտպան Ալեքս Ջունիորը, Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Արթուր Դանիելյանը: 22-ամյա Դանիելյանը միացել է Երևանի «Արարատին»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում