«Արարատ-Արմենիային» է միացել Շվեդիայի չեմպիոն ֆուտբոլիստ (ֆոտո)

19:49   22 հունվարի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային» է միացել 26-ամյա կիսապաշտպան Հերադի Ռաշիդին (Կոնգո), հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հերադին հանդես է եկել շվեդական «Ակրոպոլիս», «Դալկուրդ», «Սիրիանսկա» և այլ ակումբներում:

Մինչև «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը խաղացել է շվեդական ԱԻԿ-ում, որի կազմում 2018 թվականին դարձել է Շվեդիայի չեմպիոն:

Ավելի վաղ «Արարատ-Արմենիան» պայմանագիր էր կնքել նաև Երևանի «Նոայի» ու Մոլդովայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դանու Սպատարուի, ուկրաինական «Լվովի» 23-ամյա ուկրաինացի պաշտպան Եգոր Կլիմենչուկի ու «Գանձասար-Կապանի» նախկին պաշտպան Դավիթ Տերտերյանի հետ: Այս ձմռանը երևանյան ակումբից հեռացել են Կաբո Վերդեի հավաքականի կիսապաշտպան Մաիլսոն Լիման, նիգերիացի հարձակվող Լուիս Օգանան, Հայիթին հավաքականի պաշտպան Ալեքս Ջունիորը, Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Արթուր Դանիելյանը: 22-ամյա Դանիելյանը միացել է Երևանի «Արարատին»:

Հերադի Ռաշիդին՝«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ. Նոր Տրանսֆեր #WelcomeRashidi ◽️Ուրախ ենք տեղեկացնել, որ ակումբին է...

Опубликовано FC Ararat-Armenia Пятница, 22 января 2021 г.


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.