11:55  ,  16 հունվարի, 2021

«Արարատ-Արմենիայից» հեռացած Մաիլսոն Լիման կխաղա ԱՄԷ-ում

«Արարատ-Արմենիայից» հեռացած 26-ամյա հարձակվող Մաիլսոն Լիման  կարիերան կշարունակի Արաբական Միացյալ Էմիրություններում:

Կաբո Վերդեի հավաքականի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Դիբա» (Էլ-Հիշ) ակումբի հետ, որը հանդես է գալիս ԱՄԷ-ի առաջին դիվիզիոնում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նախօրեին Մաիլսոն Լիման Ինստագրամում էջում հայտնել էր, որ հեռացել է Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ–Արմենիայից»։ Նա հայկական ակումբին միացել էր 2019թ․ փետրվարին։ Այս ընթացքում «Արարատ-Արմենիայի» հետ նա անցկացրել է 69 հանդիպում, խփել 20 գոլ, կատարել 18 գոլային փոխանցում։

Լիման հանդես է եկել հոլանդական «Դորդրեխտ», «Ֆորտունա Սիտտարդ» և մի քանի այլ ակումբներում: Մինչեւ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է ռումինական «Վիտորուլ» ակումբի ֆուտբոլիստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում