Հայիթին հավաքականի պաշտպան Ալեքս Ջունիոր Քրիստիանը հեռացել է Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայից»:
27-ամյա ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագրի ժամկետը լրացել է, և կողմերը համատեղ որոշել են չերկարաձգել այն, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ալեքսը 2019 թվականի ձմռանն էր միացել «Արարատ-Արմենիային», որի կազմում մասնակցել է 45 խաղի և դարձել 6 գոլային փոխանցման հեղինակ: Հայաստանում նա 2017-2019-ը հանդես է եկել նաև «Գանձասար-Կապանում»:
Հիշեցնենք, որ այս ձմռանը «Արարատ-Արմենիայից» հեռացել էին նաև Կաբո Վերդեի հավաքականի կիսապաշտպան Մաիլսոն Լիման, նիգերիացի հարձակվող Լուիս Օգանան և Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Արթուր Դանիելյանը: 22-ամյա Դանիելյանը միացել է Երևանի «Արարատին»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:56 , 11 սեպտեմբերի
14:03 , 11 սեպտեմբերի
13:06 , 11 սեպտեմբերի
12:55 , 11 սեպտեմբերի 
12:20 , 11 սեպտեմբերի
11:36 , 11 սեպտեմբերի
11:02 , 11 սեպտեմբերի
10:37 , 11 սեպտեմբերի 
10:16 , 11 սեպտեմբերի
09:54 , 11 սեպտեմբերի