17:07 22 հունվարի, 2021Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» կազմը համալրել է պաշտպան Դավիթ Տերտերյանը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
23-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբն էր «Գանձասար-Կապան», որի կազմում նա դարձել է Հայաստանի գավաթակիր: Տերտերյանը «Փյունիկ» սան է, և հանդես է եկել նաև երևանյան ակումբի կազմում:
Ավելի վաղ «Արարատ-Արմենիան» պայմանագիր էր կնքել նաև Երևանի «Նոայի» ու Մոլդովայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դանու Սպատարուի ու ուկրաինական «Լվովի» 23-ամյա ուկրաինացի պաշտպան Եգոր Կլիմենչուկի հետ: Այս ձմռանը երևանյան ակումբից հեռացել են Կաբո Վերդեի հավաքականի կիսապաշտպան Մաիլսոն Լիման, նիգերիացի հարձակվող Լուիս Օգանան, Հայիթին հավաքականի պաշտպան Ալեքս Ջունիորը, Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Արթուր Դանիելյանը: 22-ամյա Դանիելյանը միացել է Երևանի «Արարատին»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.