Իսլանդիայի հավաքականի լեգենդար խաղացող, Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի, աշխարհի առաջնության մասնակից Ռագնար Սիգուրդսոնը տեղափոխվել է Լվովի «Ռուխ»։ 34-ամյա ֆուտբոլիստը կես տարվա պայմանագիր է կնքել ուկրաինական ակումբի հետ։ Պայմանագիրը նախատեսում է այն մեկ տարով երկարաձգելու հնարավորություն, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մրցաշրջանի առաջին կեսը Սիգուրդսոնն անցկացրել է դանիական «Կոպենհագենում»։ Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաեւ շվեդական «Գյոտեբորգում», անգլիական «Ֆուլհեմում», ռուսական «Կրասնոդարում», «Ռոստովում», «Ռուբինում»։
Իսլանդիայի հավաքականում Սիգուրդսոնն անցկացրել է 97 հանդիպում, խփել 5 գոլ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում