20:47 18 հունվարի, 2021Իսլանդիայի հավաքականի լեգենդար խաղացող, Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի, աշխարհի առաջնության մասնակից Ռագնար Սիգուրդսոնը տեղափոխվել է Լվովի «Ռուխ»։ 34-ամյա ֆուտբոլիստը կես տարվա պայմանագիր է կնքել ուկրաինական ակումբի հետ։ Պայմանագիրը նախատեսում է այն մեկ տարով երկարաձգելու հնարավորություն, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մրցաշրջանի առաջին կեսը Սիգուրդսոնն անցկացրել է դանիական «Կոպենհագենում»։ Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաեւ շվեդական «Գյոտեբորգում», անգլիական «Ֆուլհեմում», ռուսական «Կրասնոդարում», «Ռոստովում», «Ռուբինում»։
Իսլանդիայի հավաքականում Սիգուրդսոնն անցկացրել է 97 հանդիպում, խփել 5 գոլ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.