15:03  ,  16 հունվարի, 2021

«Արարատը» և «Շիրակը» տարին սկսեցին ոչ ոքիով (ֆոտո)

Երևանի «Արարատն» ու Գյումրիի «Շիրակը» ստուգողական հանդիպում անցկացրին հունվարի 16-ին: Ձորաբյուրում տեղի ունեցած խաղն ավարտվեց 1:1 հաշվով:

«Շիրակի» կազմում հաշիվը երկրորդ խաղակեսի սկզբնամասում բացեց Վարդան Արզոյանը, որի գոլին դաշտի տերերը պատասխանեցին 18-ամյա Սերոբ Գալստյանի դիպուկ հարվածով:

Հանդիպման առաջին և երկրորդ խաղակեսերն «Արարատն» անցկացրեց երկու տարբեր կազմերով։

«Շիրակի» դարպասը պաշտպանում էր սերբ դարպասապահ Սպասոյե Ստեֆանովիչը, որն օրեր առաջ էր հեռացել «Արարատից» և պայմանագիր կնքել Գյումրիի թիմի հետ:

Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Արարատը» 10 խաղից հետո 18 միավորով 3 առաջատարների թվում է, իսկ «Շիրակը» հավաքել է 5 միավոր և «Փյունիկի» հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

«Արարատը» հանդես եկավ հետևյալ կազմով. Վսևոլոդ Երմակով (Գրիգոր Մելիքսեթյան, Պողոս Այվազյան), Հրայր Մկոյան (Իվան Սպիչկա), Յուրա Մաղաքյան (Մարկո Պրլևիչ), Խուան Բրավո (Արթուր Դանիելյան), Քրիստիան Խիմենես (Գևորգ Արաբյան), Կարեն Մուրադյան (Արտակ Եդիգարյան), Դավիթ Մանոյան (Սոլոմոն Ուդո), Դավիթ Խուրցիձե (Դիմիտրիյե Պոբուլիչ), Էդգար Մալաքյան (Սերոբ Գալստյան), Սերոժ Թիթիզյան (Աղվան Պապիկյան), Մորի Կոնե (Ուրոշ Նենադովիչ)։

«Շիրակի» մեկնարկային կազմը. Սպասոյե Ստեֆանովիչ, Աղվան Դավոյան, Վարդան Արզոյան, Հովհաննես Նազարյան, Սերոժյա Ուռուշանյան, Ռուդիկ Մկրտչյան, Պետրոս Աֆաջանյան, Մարտին Գրիգորյան, Արման Ասլանյան, Արտեմ Գևորգյան, Սիլուե Յակուբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում