Գերմանիայի չեմպիոն եւ գավաթակիր Մյունխենի «Բավարիան» դուրս մնաց Գերմանիայի գավաթի խաղարկությունից՝ 1/16 եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով պարտվելով երկրորդ Բունդեսլիգայի ներկայացուցիչ «Հոլշթայն Կիլին»։
Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի ղեկավարած թիմը հյուրընկալվեց «Հոլշթայն Կիլին» եւ ավելացված ժամանակի 5-րդ րոպեին բաց թողեց հաղթանակը՝ 2։2։ Հիմնական ժամանակում դարպասի գրավում չգրանցվեց, իսկ 11 մետրանոցներով «Բավարիան» պարտվեց 5։6 հաշվով։ Չեմպիոնների կազմում վրիպեց իսպանացի կիսապաշտպան Մարկ Ռոկան։
Գերմանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ
«Հոլշթայն Կիլ» - «Բավարիա»՝ 2։2, 11մ՝ 6։5 (տեսանյութ)
Ֆին Բարտելս, 37, Հաուկե Վալ, 90+5 - Սերժ Գնաբրի, 14, Լերոյ Սանե, 47
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 10 նոյեմբերի
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի