10:50  ,  19 դեկտեմբերի, 2020

ՈւԵՖԱ-ն տեխնիկական պարտություն է գրանցել ադրբեջանական ակումբին

ՈւԵՖԱ-ն ադրբեջանական «Ղարաբաղին» տեխնիկական պարտություն է գրանցել իսպանական «Վիլյառեալի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի խաղում:

Հանդիպումը տեղի չէր ունեցել այն պատճառով, որ ադրբեջանական ակումբը կորոնավիրուսի բռնկման պատճառով չէր մեկնել Իսպանիա:

«Վիլյառեալը» I խմբում առաջին տեղը գրավեց 16 միավորով, իսկ «Ղարաբաղը» մեկ միավորով վերջինն է և լքել է պայքարը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում «Վիլյառեալը» մրցելու է ավստրիական «Զալցբուրգի» հետ: Առաջին խաղը կանցկացվի փետրվարի 18-ին, իսկ պատասխան հանդիպումը՝ մեկ շաբաթ անց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով