10:50 19 դեկտեմբերի, 2020ՈւԵՖԱ-ն ադրբեջանական «Ղարաբաղին» տեխնիկական պարտություն է գրանցել իսպանական «Վիլյառեալի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի խաղում:
Հանդիպումը տեղի չէր ունեցել այն պատճառով, որ ադրբեջանական ակումբը կորոնավիրուսի բռնկման պատճառով չէր մեկնել Իսպանիա:
«Վիլյառեալը» I խմբում առաջին տեղը գրավեց 16 միավորով, իսկ «Ղարաբաղը» մեկ միավորով վերջինն է և լքել է պայքարը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում «Վիլյառեալը» մրցելու է ավստրիական «Զալցբուրգի» հետ: Առաջին խաղը կանցկացվի փետրվարի 18-ին, իսկ պատասխան հանդիպումը՝ մեկ շաբաթ անց:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.