Փետրվարին ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը լքած իտալացի Ֆաբիո Կապելոն կարող է գլխավորել Չինաստանի հավաքականը, հայտնում է Goal.com-ը:
Կայքի տվյալներով, չինացիները Կապելոյին առաջարկել են երկու տարվա պայմանագիր` տարեկան 8 միլիոն դոլար աշխատավարձով: Կապելոն առայժմ չի պատասխանել: Նա պահանջում է որպես օգնական հրավիրել Ֆրանկո Բալդինիին, ում հետ աշխատել է Անգլիայի հավաքականում եւ Մադրիդի «Ռեալում»:
Չինաստանը որպես այլընտրանքային տարբերակ քննարկում է նաեւ իտալացի Մարչելո Լիպիի թեկնածությունը: Լիպին եւս այժմ գործազուրկ է: Ենթադրվում է, որ Լիպին չինացիներին կպատասխանի Եվրո-2012-ից հետո, քանի որ հնարավոր է թափուր տեղեր բացվեն եվրոպական հավաքականներում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի
20:06 , 28 օգոստոսի
19:39 , 28 օգոստոսի
18:29 , 28 օգոստոսի
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի