19:06 16 մարտի, 2012Փետրվարին ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը լքած իտալացի Ֆաբիո Կապելոն կարող է գլխավորել Չինաստանի հավաքականը, հայտնում է Goal.com-ը:
Կայքի տվյալներով, չինացիները Կապելոյին առաջարկել են երկու տարվա պայմանագիր` տարեկան 8 միլիոն դոլար աշխատավարձով: Կապելոն առայժմ չի պատասխանել: Նա պահանջում է որպես օգնական հրավիրել Ֆրանկո Բալդինիին, ում հետ աշխատել է Անգլիայի հավաքականում եւ Մադրիդի «Ռեալում»:
Չինաստանը որպես այլընտրանքային տարբերակ քննարկում է նաեւ իտալացի Մարչելո Լիպիի թեկնածությունը: Լիպին եւս այժմ գործազուրկ է: Ենթադրվում է, որ Լիպին չինացիներին կպատասխանի Եվրո-2012-ից հետո, քանի որ հնարավոր է թափուր տեղեր բացվեն եվրոպական հավաքականներում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.