15:47  ,  23 նոյեմբերի, 2020

Որքա՞ն գումար կստանա Հայաստանի հավաքականն Ազգերի լիգային մասնակցելու համար

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի C դիվիզիոնում հաջող ելույթների արդյունքում 2.25 միլիոն եվրո կստանա ՈւԵՖԱ-ից:

С դիվիզիոնին մասնկացած յուրաքանչյուր թիմ կստանա 1.115 միլիոն եվրո, իսկ խմբերի հաղթողների պարգևավճարները կրկնապատկվում է, հաղորդում է «Спорт-Экспресс»-ը:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 18-ին նվազագույն հաշվով հաղթել էր Հյուսիսային Մակեդոնիային և, 11 միավորով գրավելով առաջին տեղը, նվաճել B դիվիզիոնի ուղեգիր: Հյուսիսային Մակեդոնիան 9 միավորով գրավեց երկրորդ տեղը, Վրաստանը հավաքեց 7 միավոր, իսկ Էստոնիան՝ 3:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում