18:06  ,  9 նոյեմբերի, 2020

Հայկ Մուսախանյանի դուբլն ու Լուկաս Սելարայանի գոլը

Ֆուտբոլի Բելառուսի առաջնության 28-րդ տուրում «Էներգետիկ-ԲԳՈւ»-ն հյուրընկալվելիս 5:1 հաշվով առավելության է հասել «Բելշինայի» նկատմամբ։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել 22-ամյա հայ կիսապաշտպան Հայկ Մուսախանյանը, որն աչքի է ընկել 34-րդ և 83-րդ րոպեներին: Նա փոխարինվել է 86-րդ րոպեին: Ընթացիկ առաջությունում Մուսախանյանը գոլերի թիվը հասցրել է 3-ի:

MLS-ի կարոնավոր առաջնության հերթական տուրում «Կոլամբուսը» 2:1 հաշվով տնային հաղթանակ է տարել «Ատլանտա Յունայթեդի» նկատմամբ:

Դաշտի տերերի կազմում խաղի հաշիվը 28-րդ րոպեին բացել է հայկական արմատներ ունեցող արգենտինացի 27-ամյա կիսապաշտպան Լուկաս Սելարայանը: Դա Սելարայանի չորրորդ գոլն էր ընթացիկ առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում