01:25  ,  3 նոյեմբերի, 2020

Սարգիս Ադամյանի գոլային փոխանցումը չօգնեց «Հոֆենհայմին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 6-րդ տուրի վերջին խաղում «Հոֆենհայմն» ընդունեց Բեռլինի «Ունիոնին» և պարտվեց 1:3 հաշվով: Խաղի բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում: 58-րդ րոպեից դաշտի տերերը հանդես էին գալիս 10 խաղացողներով:

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» կազմում փոխարինման դուրս եկավ 62-րդ րոպեին: 80-րդ րոպեին նա գոլային փոխանցում կատարեց իսրայելցի հարձակվող Մունաս Դաբուրին, որը հավասարեցրեց հաշիվը:

«Ունիոնը» 9 միավորով 8-րդ տեղում է, իսկ «Հոֆենհայմն» ունի 7 միավոր:

Սարգիս Ադամյանը վնասվածքից վերականգնվելուց հետո երրորդ հանդիպումն անցկացրեց «Հոֆենհայմի» կազմում: Նախորդ 2 խաղերում ևս հայ հարձակվողը դուրս էր եկել փոխարինման:

Գերմանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Հոֆենհայմ» - «Ունիոն Բեռլին»՝ 1:3 (տեսանյութ)

Մունաս Դաբուր, 80 – Մաքս Կրուզե, 59 (11մ), Յոել Պոկանպալո, 85, Սեդրիկ Տոկհերտ, 90+4

Հեռացում՝ Ռոբերտ Սկով, 58 («Հոֆենհայմ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում