14:30  ,  27 հոկտեմբերի, 2020

Պաշտոնական. Իգոր Պիկուշչակը հեռացավ «Նոայից»

Երևանի «Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը հեռացել է զբաղեցրած պաշտոնից, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մոլդովացի մասնագետից բացի, երևանյան ակումբը փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագրերը նաև նրա օգնական Վլադիմիր Ժապալաուի և ֆիթնես մարզիչ Դենիս Զմեուի հետ:

Իգոր Պիկուշչակը նախորդ մրցաշրջանից առաջ էր գլխավորել «Նոան», որը նրա գլխավորությամբ դարձավ Հայաստանի փոխչեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր: 37-ամյա մասնագետը նաև ճանաչվել էր Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչ:

Ավելի վաղ ռուսական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Իգոր Պիկուշչակը կգլխավորի Ռուսաստանի առաջին դիվիզիոնում (Ֆուտբոլի ազգային լիգա) հանդես եկող «Ակրոնը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ