13:30  ,  11 հոկտեմբերի, 2020

Հայաստանի հավաքականի հայտացուցակը Վրաստանի թիմի դեմ խաղում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հրապարակել է հայտացուցակը Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի երրորդ տուրի խաղում, որը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Լեհաստանի Տիխի քաղաքում։

Վնասվածքի պատճառով հայտացուցակից բացակայում է Գևորգ Ղազարյանը։ ՀՖՖ-ն հայտնում է, որ ամենայն հավանականությամբ, նա կհասցնի վերականգնվել մինչև Էստոնիայի հավաքականի դեմ հանդիպումը, որը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին։

Հայաստան - Վրաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում