21:31  ,  10 հոկտեմբերի, 2020

Հայաստանի հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Վրաստանի դեմ խաղից առաջ

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել Վրաստանի ու Էստոնիայի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի խաղերին:

Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային ընտրանին հոկտեմբերի 10-ին Լեհաստանի Տիխի քաղաքի քաղաքային ստադիոնում վերջին մարզումն է անցկացրել Վրաստանի դեմ հանդիպումից առաջ:

Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ տուրի՝ Հայաստան - Վրաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Երևանի ժամանակով 20:00-ին: 3 օր անց Հայաստանը Տալինում կհյուրընկալվի էստոնացիներին: ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ Հայաստան - Վրաստան հանդիպումը Երևանի «Հանրապետական» ստադիոնի փոխարեն կանցկացվի չեզոք դաշտում՝ Լեհաստանի Տիխի քաղաքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում