01:47  ,  10 հոկտեմբերի, 2020

Հայաստանի հավաքականը ժամանել է Լեհաստան (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Լեհաստանի Կատովիցե քաղաք: ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել է Marriott Courtyard հյուրանոցում, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի երրորդ տուրում կընդունի Վրաստանի հավաքականին: Խաղը տեղի կունենա Կատովիցեից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող Տիխի քաղաքի քաղաքային ստադիոնում:

Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել 24 ֆուտբոլիստներ.

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)

Անատոլի Այվազով – «Ուրարտու»

Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)

Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան – «Տամբով» (Ռուսաստան)

Անդրե Կալիսիր – «Գյոթեբորգ» (Շվեդիա)

Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»

Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան – «Ռոմա» (Իտալիա)

Գևորգ Ղազարյան – ԱԵԼ (Լիմասոլ, Կիպրոս)

Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա)

Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Գեղամ Կադիմյան – «Նեման» (Բելառուս)

Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)

Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»

Արթուր Գրիգորյան – «Փյունիկ»

Սոլոմոն Ուդո – «Արարատ»

Յուրի Գարեգինյան - «Նոա»

Բենիկ Հովհաննիսյան - «Նոա»

Հարձակվողներ

Ալեքսանդր Կարապետյան - «Տամբով» (Ռուսաստան)

Հիշեցնենք, որ Վրաստանի դեմ խաղից 3 օր անց Հայաստանի հավաքականը Տալինում կհյուրընկալվի էստոնացիներին: ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ Հայաստան - Վրաստան հանդիպումը Երևանի «Հանրապետական» ստադիոնի փոխարեն կանցկացվի չեզոք դաշտում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում