14:30  ,  9 հոկտեմբերի, 2020

Արշակ Կորյանը Հայաստանի հավաքականին չի միացել վնասվածքի պատճառով

Ռուսական «Խիմկիի» 25-ամյա կիսապաշտպան Արշակ Կորյանը Հայաստանի ազգային հավաքականի հետ չի նախապատրաստվում Վրաստանի ու Էստոնիայի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի խաղերին վնասվածք ունենալու պատճառով, տեղեկացնում է «Խիմկիի» մամուլի ծառայությունը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ավելի վաղ հայտարարել էր, որ Կորյանն ազգային թիմին չի միացել մրսածության պատճառով:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի որոշմամբ՝ ընդհանուր հայտացուցակից դուրս են մնացել Անդրանիկ Ոսկանյանը, Ալիկ Առաքելյանը, Կարեն Մուրադյանը, իսկ Սևակ Ասլանյանը միացել է Հայաստանի Մ-21 հավաքականին: Թիմի հետ է նաև իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ տուրում կմրցի Վրաստանի թիմի հետ, իսկ 3 օր անց Տալինում կհյուրընկալվի էստոնացիներին: ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ Հայաստան - Վրաստան հանդիպումը Երևանի «Հանրապետական» ստադիոնի փոխարեն կանցկացվի չեզոք դաշտում՝ Լեհաստանի Տիխի քաղաքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում