13:10  ,  5 հոկտեմբերի, 2020

Հայաստան-Ալբանիա ընկերական հանդիպումը կսպասարկի մրցավարական անձնակազմը Բելառուսից

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունենալիք Հայաստան-Ալբանիա ընկերական հանդիպումը կսպասարկի մրցավարական անձնակազմը Բելառուսից, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հանդիպման գլխավոր մրցավարն է Դմիտրի Դմիտրիևը։ Նրան կօգնեն Դիանիս Յեմելյանչիկովը և Անտոն Իգնատյուկը:

Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Զավեն Հովհաննիսյանը Հայաստանից։

Հոկտեմբերին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, կկայանա Հայաստան-Ալբանիա ընկերական հանդիպումը, հոկտեմբերի 10-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 3-րդ տուրի Հայաստան - Վրաստան հանդիպումը, իսկ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 22:45-ին, ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 4-րդ տուրի Էստոնիա - Հայաստան հանդիպումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում