23:27  ,  28 սեպտեմբերի, 2020

«Ցրվենա Զվեզդայի» տնօրեն․ Չենք ցանկանում օգտագործել հայ ժողովրդի այս վիճակը մեր օգտին

Սերբական «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր տնօրեն Զվեզդան Տերզիչը դեմ է Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի հանդիպումը Երեւանի «Արարատ-Արմենիայի» հետ Հայաստանից Սերբիա կամ այլ երկիր տեղափոխելուն Հայաստանում ռազմական դրությամբ պատճառով։

«ՈւԵՖԱ-ն կդիտարկի անվտանգության հետ կապված խնդիրները եւ կընդունի որոշում։

Ես ցանկանում եմ, որ հանդիպումը տեղի կունենա Հայաստանում։ Չենք ցանկանում օգտագործել հայ ժողովրդի այս վիճակը մեր օգտին։ ՈւԵՖԱ-ն որոշում կընդունի սեպտեմբերի 29-ին։

Բայց ես կողմ եմ խաղը Հայաստանում անցկացնելուն։ Կգնանք եւ կհաղթենք այնտեղ»,- Զվեզդան Տերզիչի խոսքը մեջերում է mojacrvenazvezda.net-ը։

«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը Երեւանում տեղի կունենա հոկտեմբերի 1-ին։ Մրցավայրը որոշվել է վիճակահանությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում