18:21  ,  24 սեպտեմբերի, 2020

Առաջատար «Վանը» պարտվեց «Ալաշկերտին»

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 5-րդ տուրում առաջատար «Վանը» Չարենցավանում ընդունեց Երեւանի «Ալաշկերտին» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

44-րդ րոպեին պաշտպան Գագիկ Դաղբաշյանի հեռացումից հետո հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստներով, սակայն երկրորդ խաղակեսում կարողացան բացել խաղի հաշիվը։ 60-րդ րոպեին աչքի ընկավ հարձակվող Դավիթ Դավիդյանը։

«Վանը» 4 խաղից հետո 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ալաշկերտը» 4 խաղում վաստակել է 7 միավոր եւ չորրորդն է։ Նույնքան միավոր ունեն երկրորդ եւ երրորդ տեղերում ընթացող «Նոան» ու «Ուրարտուն»։

Հայաստանի առաջնություն, 5-րդ տուր

«Վան» - «Ալաշկերտ»՝ 0։1

Դավիթ Դավիդյան, 60

Հեռացում՝ Գագիկ Դաղբաշյան, («Ալաշկերտ»), 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում