12:14  ,  17 սեպտեմբերի, 2012

New York Times. Հնարավոր չէ պատկերացնել, որ ԱՄՆ-ի թիմը հայրենիքում կարժանա նույն ընդունելությանը, ինչ հայ շախմատիստները

Ամերիկյան New York Times-ն անդրադարձել է Համաշխարհային շախմատային օլիմպիադայում Հայաստանի երրորդ չեմպիոնական տիտղոսին։ Պարբերականը նշում է, որ Արեւելյան Եվրոպայի երկրները գերիշխում են համաշխարհային շախմատում, եւ դրա հնարավոր պատճառներից է այն, որ այդ երկրների գրեթե յուրաքանչյուր բնակիչը շախմատի մոլի երկրպագու է։

New York Times-ի շախմատային վերլուծաբան Դիլան Լյոբ Մաքքլեյնը նկարագրում է հայրենիք վերադառնալուց հետո Հայաստանի հավաքականին մատուցած ջերմ ընդունելությունը, հազարավոր քաղաքացիների ներկայությունը Ազատության հրապարակում տեղի ունեցած դիմավորման ժամանակ եւ ընդունելությունը նախագահական նստավայրում։ Նա ավելացնում է, որ դժվար է պատկերացնել, թե շախմատի ԱՄՆ-ի հավաքականը երբեւէ կարժանանա այդպիսի դիմավորման հայրենիքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով