12:14 17 սեպտեմբերի, 2012Ամերիկյան New York Times-ն անդրադարձել է Համաշխարհային շախմատային օլիմպիադայում Հայաստանի երրորդ չեմպիոնական տիտղոսին։ Պարբերականը նշում է, որ Արեւելյան Եվրոպայի երկրները գերիշխում են համաշխարհային շախմատում, եւ դրա հնարավոր պատճառներից է այն, որ այդ երկրների գրեթե յուրաքանչյուր բնակիչը շախմատի մոլի երկրպագու է։
New York Times-ի շախմատային վերլուծաբան Դիլան Լյոբ Մաքքլեյնը նկարագրում է հայրենիք վերադառնալուց հետո Հայաստանի հավաքականին մատուցած ջերմ ընդունելությունը, հազարավոր քաղաքացիների ներկայությունը Ազատության հրապարակում տեղի ունեցած դիմավորման ժամանակ եւ ընդունելությունը նախագահական նստավայրում։ Նա ավելացնում է, որ դժվար է պատկերացնել, թե շախմատի ԱՄՆ-ի հավաքականը երբեւէ կարժանանա այդպիսի դիմավորման հայրենիքում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.