19:14  ,  16 սեպտեմբերի, 2020

ՀՖՖ Մրցավարական կոմիտեի որոշումները՝ «Արարատի» և «Արարատ-Արմենիայի» վիճարկումների վերաբերյալ

ՀՖՖ Մրցավարական կոմիտեի նիստում քննարկվել են «Նոա» - «Արարատ» ակումբների կողմից Հայաստանի առաջնության չորրորդ տուրի համապատասխանաբար «Նոա» - «Արարատ» (2։1) և «Արարատ-Արմենիա» - «Լոռի» (1։2) հանդիպումների ընթացքում տեղի ունեցած որոշակի դրվագների վերաբերյալ վիճարկումները, հաղորդում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Դիտելով  և մանրամասն ուսումնասիրելով 11.09.2020-ին կայացած «Նոա» - «Արարատ» հանդիպման 88-րդ րոպեին գրանցված դրվագի տեսագրությունը՝ Մրցավարական կոմիտեի անդամները որոշեցին, որ խաղային տվյալ իրավիճակում «Արարատ» թիմի ֆուտբոլիստը սեփական տուգանային հրապարակում խախտում է խաղի կանոնները, և մրցավարը պետք է անմիջապես նշանակեր 11-մետրանոց հարված, սակայն դա անում է 11 վայրկյան անց:

Ըստ այդմ՝ ՀՖՖ Մրցավարական կոմիտեն որոշեց մասնակիորեն բավարարել «Արարատ» ՖԱ վիճարկումը: Ըստ ՀՖՖ մրցավարական կոմիտեի՝ մրցավարը կայացրել է ճիշտ որոշում՝ նշանակելով 11-մետրանոց հարված օգնականի ցուցումով, քանի որ «Արարատ» թիմի ֆուտբոլիստը մրցակցի նկատմամբ խախտում էր կատարել սեփական տուգանային հրապարակում: Մրցավարը թույլ է տվել մեթոդական սխալ՝ որոշումը կայացնելով 11 վայրկյան ուշացումով:

Քննարկելով և մանրամասն ուսումնասիրելով 11.09.2020-ին կայացած «Արարատ-Արմենիա»-«Լոռի» հանդիպման 52:24 րոպեին տեղի ունեցած դրվագը և հաշվի առնելով հանդիպման մրցավարների տեսուչի զեկուցագիրը՝ ՀՖՖ Մրցավարական կոմիտեն որոշեց, որ հանդիպման մրցավար Շահեն Աղայանը կայացրել է սխալ որոշում՝ խաղային վերոնշյալ դրվագում չնշանակելով 11-մետրանոց հարված:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով