18:11  ,  16 սեպտեմբերի, 2020

Ակումբային ֆուտբոլի կորուստը 2020-ին կկազմի 14 միլիարդ դոլար

Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ակումբային ֆուտբոլն ամբողջ աշխարհում այս տարի կունենա 14 միլիարդ դոլարի կորուստ։ Այդ մասին հայտնել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) Համավարակի հետեւանքների դեմ պայքարի կոմիտեի նախագահ Օլի Ռենը, փոխանցում է Eurosport-ը։

ՖԻՖԱ-ի տվյալով ամբողջ ակումբային ֆուտբոլի շուկայի ծավալը 40-45 միլիարդ դոլար է։

Համավարակի հետեւանքներն առավել ծանր կլինի Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի եւ Ասիայի ակումբային ֆուտբոլի համար։

ՖԻՖԱ-ն հետեւանքների վերացման համար ակումբներից հատկացրել է 1,5 միլիարդ դոլար։ Ֆինանսավորում ստանալու համար հայտ է ներկայացրել ՖԻՖԱ-ի անդամ 211 ասոցիացիաներից 150-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում