13:38  ,  16 սեպտեմբերի, 2020

«Ռեալի» պաշտպանը կտեղափոխվի «Տոտենհեմ»

Մադրիդի «Ռեալի» եզրային պաշտպան Սերխիո Ռեգիլոնը մարզական կարիերան կշարունակի Լոնդոնի «Տոտենհեմում», տեղեկացնում է Sky Sport Italia-ն:

Սերխիո Ռեգիլոնը «Տոտենհեմի» հետ կկնքի 5 տարվա պայմանագիր:

«Տոտենհեմը» 23-ամյա պաշտպանի տեղափոխության դիմաց կվճարի 30 միլիոն եվրո: «Ռեալը» հետագայում հնարավորություն կունենա 40-45 միլիոն եվրոյով հետ վերադարձնել ֆուտբոլիստին:

Հիշեցնենք, որ 2019/20 մրցաշրջանը Ռեգիլոնը վարձակալությամբ անցկացնում էր «Սևիլիայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում