12:16  ,  16 սեպտեմբերի, 2020

Վերներ. Անգլիական ֆուտբոլը տարբերվում է գերմանականից

Լոնդոնի «Չելսիի» գերմանացի հարձակվող Տիմո Վերները խոսել է Պրեմյեր լիգայի առաջին տուրի՝ «Բրայթոնի» դեմ խաղում իր թիմի տարած հաղթանակի մասին:

«Ես համոզվեցի, որ անգլիական ֆուտբոլը լրիվ այլ ֆուտբոլ է: «Բրայթոնի» դեմ մենք բավականին դժվար հանդիպում անցկացրեցինք:

Մրցակցի դարպասին հասնելու համար ես ստիպված էի 3 պաշտպանի շրջանցել, իսկ Գերմանիայում երբեք այդպես չէր եղել»,- Վերների խոսքը փոխանցում է «Չելսիի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Տիմո Վերները 2020 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում է «Լայպցիգից» տեղափոխվել «Չելսի»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում