19:47  ,  12 սեպտեմբերի, 2020

«Խիմկին» պարտվեց «Ուրալին», Արշակ Կորյանը՝ գոլի հեղինակ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում «Ուրալը» Եկատերինբուրգում ընդունեց «Խիմկիին» եւ հաղթանակ տարավ 3։1 հաշվով։

Հյուրերի միակ գոլը 52-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի նորեկ Արշակ Կորյանը, որը փոխարինվեց 86-րդ րոպեին։

«Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը պահեստայինների թվում էր եւ խաղադաշտ դուրս չեկավ։

«Ուրալը» 9 միավորով 8-րդն է, «Խիմկին» ունի 3 միավոր եւ նախավերջինն է։

Ռուսաստանի առաջնություն, 7-րդ տուր

«Ուրալ» - «Խիմկի»՝ 3։1 

Էրիկ Բիկֆալվի, 15, 11մ, 67, Ստեֆան Ստրանդբերգ, 22 - Արշակ Կորյան, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում