01:33  ,  11 օգոստոսի, 2020

Լուկակուն Եվրոպայի լիգայի ռեկորդ է սահմանել

Միլանի «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն գերմանական «Բայերին» խփած գոլի շնորհիվ սահմանել է Եվրոպայի լիգայի ռեկորդ։ Բելգիացի ֆուտբոլիստն այս մրցաշարում գոլ է խփում 9-րդ խաղում անընդմեջ։ Դա ռեկորդային ցուցանիշ է նաեւ Եվրոպայի լիգայի իրավանախորդ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության համար։

Հիշեցնենք, որ «Ինտերը» «Բայերին» հաղթել է 2։1 հաշվով եւ դուրս եկել կիսաեզրափակիչ։

«Ինտերը» նախորդ անգամ եվրագավաթային մրցաշարի կիսաեզրափակիչ հասել էր 2010-ին, երբ թիմը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English